Վիտալի Բալասանյան. Լինելու է սահմանների ճշտում
«Ուզում եմ մեր հասարակությանը տեղեկացնել, որ լինելու է սահմանների ճշտում, ստատուսի ճշտում»,- հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրային հեռուստաեսությանը տված հարցազրույցում։
Անոնսը հրապարակվել է այսօր, հարցազրույցն ամբողջությամբ եթե կհեռարձակվի դեկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։
Բալասանյանը նշել է, որ ցանկանում է ոչ թե հույս տալ ժողովրդին, այլ ասել, որ իրենք աշխատանքներ են իրականացնելու այդ ուղղությամբ։
Նրա խոսքով, «մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել։ Ադրբեջանի Հանրապետությունը շատ կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու, չեմ ասելու, փակագծեր չեմ բացի, կտեսնենք, թե ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու։ Մենք կողքից ղարաբաղերեն ասած, թամաշա կանենք»։