Վրաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու բանաձևը
Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը միաձայն պաշտպանել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրապետության ձգտման մասին բանաձևի նախագիծը: ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում:
«Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունն է: Տրանսատլանտյան միասնությունը համաշխարհային անվտանգության ամրապնդման ամենակարևոր պայմանն է»,-ասված է բանաձևի տեքստում:
Վրաստանի անվիճելի արտաքին քաղաքական գերակայությունը նաև ԵՄ-ին լիարժեք անդամակցությունն է: Բացի այդ, բանաձևում նշվում է, որ հանրապետությունը հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին:
Հոկտեմբերին իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ հանրապետությունը 2024 թվականին դիմելու է ԵՄ-ին լիիրավ անդամակցության համար: Սա դարձավ իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը:
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջերից: 2002-ի նոյեմբերին Նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայի գագաթնաժողովում հայտարարեց դաշինքի անդամ դառնալու երկրի ցանկության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան