ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
«Ճանաչվել երկրի լավագույն ֆուտբոլիստ 10-րդ անգամ, երբ ընդամենը 31 տարեկան ես... միայն կոմիքսներում կարող ես հանդիպել նման բան: Շնորհավորում ենք իտալական «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանին` Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ»,- նշված է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում։
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում