Երբ քաղաքապետարանը չի զբաղվում անօթևաններով, պետք է զբաղվի վառված աղբամաններով
Լուսանկարում անօթևան կին է։ Նա ապրում է Արամի-Սարյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, ամռանը կանաչ ճյուղերով մոտակա ծառի տակ, ձմռանը՝ որտեղ պատահի։ Մշտապես նա, ևս մի քանի անօթևաններ սնվում են լուսանկարում երևացող աղբամաններից։
Ցրտից պաշտպանվելու համար կինը կրակ է անում։ Լուսանկարն արվել է այսօր առավոտյան՝ ժամը 10։20-ի սահմաններում։
Քաղաքացու ճակատագրով սրտացավություն ու ցանկության դեպքում պետական ու համայնքային մարմինները կարող են փրկել այս կնոջ կյանքը։
Իսկ եթե չկա ցանկություն, կարող են հետո աղբամանները միտումնավոր հրդեհելու մեղքը բարդել ցանկացածի, այդ թվում նախկինների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը Հայաստանում նվազել է
- 2014թ-ին Հայաստանում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս
- 2013թ-ին հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին