Դիտակետերի շուրջ 30 սանհրահանգիչ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի բժշկական հատուկ նշանակության ջոկատի միջոցով անց է կացվել բժշկական պատրաստության պարապմունքներ: Տեղեկությունը հրապարակում է ՌԴ ՊՆ-ն։
Դիտակետերի շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցման, վիրակապման, վերակենդանացման համար տրամադրվող օգնության և այլնի վերաբերյալ։
Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ և տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։
Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը, ստացված հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակության սահմանված պահանջների պահպանմանը, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ձյան տեղումների պայմաններում ականներից մաքրվում է Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերը. ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ղարաբաղում ականազերծման հաջողությունները
- ԼՂ ավելի քան 700 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ-ի դաշտային հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին