«Հրապարակ». Փաշինյանին քննադատես՝ պաշտոնից կզրկվես
«Հրապարակ» թերթը գրում է. « «Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է հեռացնել Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խմբակցությունը հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ, որտեղ որպես հիմնավորում նշվում է, որ «Զոհրաբյանի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ»։
Օրինակ են բերվում պատգամավորի ֆեյսբուքյան մի քանի գրառումներ, որոնցից մեկը դեկտեմբերի 17-ին է արվել․ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։ Ըստ նախագծի հեղինակների՝ Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է։
«Նո քոմենթ»,- երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Զոհրաբյանը։ Գործընթացի պատճառը Զոհրաբյանի ելույթներն են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում