Մի կառչիր, մի սադրիր. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածում գրում է.
«Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Դա նշանակում է՝երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։
Այդ ընթացքում.
1. Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարևոր բարձունքները, ճանապարհները և այլն, բանակցելու է արտաքին խաղացողների հետ, ինտենսիվ զարգացնելու է Հայաստանի հետ իր նոր ստացված տարածքները։ Իսկ մենք զբաղված ենք լինելու Փաշինյանի արկածախնդրության բավարարմամբ։
2. Անկայունության նոր ալիքի ֆոնին երկրի տնտեսությունը գահավիժելու է, ֆինանսական, բանկային համակարգի կոլապսը դառնալու է անխուսափելի։
3. Եվ վերջապես, այն պետությունները, որտեղ, անտեսելով covid ռիսկերը անց են կացվել ընտրություններ՝ ունեցել են իրավիճակի կտրուկ ծայրահեղ վատացում և հազարավոր մահեր։ Վրաստանը ամենաթարմ օրինակն է։
Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են։
Հ. Գ. Հանրահավաքի մասնակիցների թիվը օրերի ընթացքում պակասել է հիմնականում մեկ պատճառով. առաջին օրերին, ձմռան ցրտին, տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին կտրուկ գործողություններ, ինչը քաղաքական ընդդիմությունը թույլ չի տվել։ Չմոռանանք, ի դեպ, որ վերջին մի քանի շաբաթում երկրի ողջ գիտական, մշակութային, կրթական, հոգևոր, գործարար, իրավական համայնքները պահանջել են ու շարունակում են պահանջել իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը»։
Հարակից հրապարակումներ`
- Նրան կկանգնեցնի միայն ուժեղ ձեռքը, ուրիշ ոչինչ․Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Պետությունը դուրս բերել շոկային վիճակից
- Վահե Հովհաննիսյան. «Շշկռվե՞լ», թե՞ լրջանալ, այս է խնդիրը
- Վահե Հովհաննիսյան. Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան