Խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական-տոնական խրախճանքի են պատրաստվում. Կարին Տոնոյան
«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր- տնօրեն, Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, գրում է.
«Նախընտրական տոնական բեմականացում....
Կշարունակվի կյանքը...... մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման համար նվերներ կպատրաստի զոհված-վիրավոր, տեղահանվածների երեխաների համար, մի մասը Նոր տարի կնշի «տնտեսության կայունության համար» շքեղ ամանորյա գիշեր կազմակերպող ռեստորաններում ու հանգստի տներում, մի մասը կսփոփվի տանը «զուսպ» սեղանների մոտ զոհերի կենածը խմելով, մի մասը «նոր ընտրությունների» կպատրաստվի, մի մասը դեռ երկար կմտածի՝ էլ ոնց ժողովրդին փողոց հանի, մի մասը երկար կխարխափի՝ էս ինչ եղավ, նիկոլն ում ծախեց երկիրը՝ արևմուտքին, թե պուտինին.......
ու օրերը կշարունակեն մեզ պահել «խոշոր խաղացողների» կերակրամանի մեջ..... ............. և միայն որդեկորույս ընտանիքները կմնան «անիմաստ» կորցրած զավակների ցավի հետ..... հայրենիքի կորստով իրենց որդիների կորուստը հազարապատկող ինքնաբզկտող մեղադրանքի հետ..... խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական -տոնական խրախճանքի են պատրաստվում..... անհուշ լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն մեկս հարց տանք՝ ՀՀ ու Արցախի կործանում Նիկոլո՞վ, թե՞ նոր մեկնարկ առանց հողատուի. Գեղամ Մանուկյան
- Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում. Իշխան Սաղաթելյան
- Միքայել Մինասյան. Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր
- Քաղաքագետ. Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը
- Արտահերթ ընտրությունով Նիկոլն ուզում է իր կաշին փրկել
- Մի կառչիր, մի սադրիր. Վահե Հովհաննիսյան
- Կարծում ես՝ հասա՞ր տղաների շիրիմներին, չէ, դու չհասար, դու սողացիր նրանց ոտքերի տակ. Նիկոլ. Կարին Տոնոյան
- Նժդեհի պահած ոգեղեն Սյունիքը չի կարող ընկրկել մի դավաճանի մատնագրով. Կարին Տոնոյան
- Զոհված զինծառայողի մայր. Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ, հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին