Բիթքոինի արժեքը հասել է 25.005 դոլարի
Դեկտեմբերի առևտրային շրջանի ընթացքում բիթքոինը թանկացել է 6.1%-ով և հասել է 25.005 դոլարի՝ թարմացնելով պատմական առավելագույն ռեկորդը: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, այդ մասին վկայում են CoinDesk պորտալի տվյալները:
Նշվում է, որ ժամը 06:44-ին վաճառվում էր 24,937 դոլարով (+ 6,1%):
Բիթքոինը ապակենտրոն նույնանուն կրիպտոարժույթ է, որը հիմնված է բլոկչեյնի տեխնոլոգիայի վրա: Այն կարող է թողարկվել համակարգի ցանկացած օգտագործողի կողմից: Դա անելու համար անհրաժեշտ է համակարգչային սարքի միջոցով համակարգի նոր բլոկներ ստեղծել:
Համակարգի հայեցակարգը հրապարակվել է 2008-ի նոյեմբերին: Վերջին տարիներին Բիթքոինի հանրային պահանջը վերելք է ապրում: Այս կրիպտոարժույթի հասանելիությունը սահմանափակ է, այժմ բիթքոինների մեծ մասն արդյունահանված է: