Քաղաքական 10:02 26/12/2020 Հայաստան

Արտահերթ ընտրությունով Նիկոլն ուզում է իր կաշին փրկել

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021–ին։ «Չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,– գրել է պետական դավաճանության կասկածանքը շալակած մարդը։

Այս առումով մի քանի դիտարկում։

1․ Թեև Նիկոլը պնդում է, որ իր հրաժարականի պահանջը չարժանացավ ժողովրդի աջակցությանը, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Հանրության մեջ չկա մի շերտ, որն իր դեմ չլինի։ Եվ դա բնական է, քանզի «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ ժողովրդին պարտության տարած ստախոսի նկատմամբ այլ վերաբերմունք չէր կարող լինել։ Նիկոլի իշխանությունը խունտա է և պահվում է բացառապես ոստիկանական միջոցներով։ Նրա հրաժարականը պահանջում են ոչ միայն փողոց դուրս եկած քաղաքական ուժերը, հասարական գործիչները, ՀՀ շարքային քաղաքացիները, գիտական, ստեղծագործական, կրթական, բիզնես, հոգևոր և այլ վերնախավերը, այլ նաև նրանք, ովքեր չեն համակրում այս կամ այն քաղաքական ուժին ու տանից դուրս չեն գալիս։

Նիկոլը շատ լավ գիտի, որ իր լեգիտիմությունը և վարկանիշը ձգտում են զրոյի, դրա համար էլ ուզում է արտահերթի միջոցով կաշին փրկել։

2․ Նիկոլը գիտի իր իրական վարկանիշը։ Նաև գիտի, որ եթե չհեռանա քաղաքական ճանապարհով, ապա երանի է տալու փողոց դուրս եկած ուժերի ու ՀՀ քաղաքացիների վարքագծին և առանց ցնցումների հրաժարական տալու նրանց առաջարկին, քանզի մյուսների մոտ արմատական տրամադրություններն են գերիշխող։ ժողովրդի մի հսկայական հատված Վազգեն Մանուկյանին ու մյուսներին քննադատում է և չի միանում փողոցային պայքարին Նիկոլին թավշյա ճանապարհով հեռացնելու մտադրության համար։

Մարդիկ կոշտ ու արմատական լուծումներ են ուզում, Նիկոլի ֆիզիկական ոչնչացումն են պահանջում ու դա չանելու համար են հիասթափվում փողոցային պայքարից, այլ ոչ թե Փաշինյանին են սատարում։ Ասել է թե «Իմ հեռացման պահանջ չկա» նիկոլական ձևակերպումը դեմագոգիա է և իրականության նենգափոխում։

3․ Եթե հիմա Նիկոլն ամեն գնով գնա արտահերթ ընտրությունների, ապա դրանով ևս մեկ անգամ կապացուցի, որ դավաճան է և գործում է Հայաստանի դեմ։ Արտահերթ ընտրությունններն իրենց մեջ պարունակում են բացարձակ անտերության, քաոսի, քաղաքացիական բախումների վտանգներ։ Իսկ այդ ընթացքում թշնամին կարող է պարզապես բզկտել Հայաստանը, գնալ սահմանային սրացումների։ Տնտեսությունը վերջնականապես կհայտնվի կոլապսի մեջ։

Համաճարակի տարածումը կստանա ողբերգական տեսք։ Նիկոլը լավ գիտի, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին, գիտի, որ իր անգործության պատճառով կա հումանիտար աղետի վտանգ։ Գիտի ու փորձում է վերջին վատությունն անել հայ ժողովրդին։ Հայաստանը կատաստրոֆիկ վիճակում է արտաքին հարաբերությունների առումով, մեր կողմից բանակցող չկա, մեր երկիրն անտեր է։ Շուտափույթ արտահերթ ընտրությունները կլինեն Հայաստանին հասցված վերջին վնասը՝ անդառնալի հետևանքներով։

4․ Նիկոլը հայտարարել է, որ արտահերթի թեմայով պատրաստվում է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնել։ Այս առումով կնշեի հետևյալը․

– բոլոր այն ուժերը, որոնք արտահերթ ընտրությունների հարցով, թեկուզև չհամաձայնելով դրա հետ, հանդիպեն պետական դավաճանության մեջ կասկածվող, Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու կապիտուլյացիա բերած Նիկոլ Փաշինյանի հետ, կկիսեն նրա հետ կապիտուլյացիայի, դավաճանության պատասխանատվությունն ու մեղավորությունը,

– Հայաստանի շահերով առաջնորդվող և արժանապատվություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը պետք է դեմ արտահայտվեն ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն և կենտրոնացնեն իրենց ուժերը՝ Նիկոլի հրաժարականին հասնելու և հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու համար։

5․ Արտահերթի հասնելու սահմանադրական տարբերակն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հրաժարական տա, երկու անգամ նոր վարչապետ չընտրվի, խորհրդարանն ավտոման արձակվի ու նշանակվեն նոր ընտրություններ։ Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլը չի ուզում անփույթ վերաբերմունք ունենալ վարչապետի պաշտոնի նկատմամբ և ուզում է, իբր, ժողովրդին իշխանություն ձևավորելու հնարավորություն տալ։ Բայց արի ու տես, որ անփույթ վարվեց Արցախի հետ և պատերազմի օրերին հրաժարական չտվեց, մինչդեռ եթե տար, ապա այս օրին չէինք լինի։

Իրականությունն այն է, որ իրեն բացառապես աթոռը, իսկ հիմա նաև՝ իր կաշին է հետաքրքրում։ Ինքը ուզում է փրկվել՝ իր թիմին ու Հայաստանը զոհաբերելով։ Ինքը շատ լավ գիտի, որ այլևս չի կարող վերարտադրվել ու շատ ձայներ հավաքել, բայց իր համար կարևորը Հայաստանը մի քանի ամիս քաոսի կենտրոն դարձնելն ու արանքում իրեն և իր կուտակածը փրկելն է՝ լինի դա բախումների, կեղծիքների կամ այլ գործիքների միջոցով։

6․ Նիկոլն ուզում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով հերթական անգամ ընտրություն կեղծել։ Ինչպես 2018–ին, այսպես կոչված, հեղափոխական էյֆորիայի քող տակ տոկոսներ «խփեց» ու կեղծեց, այնպես էլ հիմա ուզում է վարչական, ֆինանսական, օլիգարխիկ ու կրիմինալ ռեսուրսով թվեր նկարել։ Իսկ որ նա կեղծիքների է գնալու, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Նիկոլը վարչապետ դառնալուց առաջ ու հետո անսահմանորեն ստել է։

Արցախյան պատերազմի ժամանակ ստելը պետականության կորուստ արժեցավ։ Նման կեղծիքների գնացողը ինչո՞ւ պետք է ընտրություն չկեղծի։ Հատկապես երբ իր կաշին փրկելու հարցն է սեղանին դրված։

7․ Արտահերթ ընտրությունների թեման առաջ բերելով՝ Նիկոլը փորձում է քաղաքական, հանրային ու պետական օրակարգից դուրս մղել թիվ մեկ թեման՝ իր հրաժարականի հարցը։ Հրաժարականի թեմայից շեղվելը ձեռնտու է միայն Նիկոլին, իր նեղ շրջապատին, հաճախորդ քաղաքական շրջանակներին ու ի վերջո՝ թուրք–ադրբեջանական զույգին։ Հետևաբար՝ Հայաստանն առանց Նիկոլ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}