Կարեն Վրթանեսյան. Իսկ ոչ մի բանից չզզվող Դավաճանը ոգևորվում է, թև առնում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Իհարկե, 17 կուսակցություններին կարելի է լրիվ տեղին քննադատել, որ չկարողացան համախմբել, ժողովրդին ոտքի հանել և այլն, և այլն։
Ինձ էլ կարող եք մեղադրել։
Բայց ո՞ւմ մեղադրել այն բանի համար, որ երբ առաջարկում էի պրոֆիլի նկարը փոխել Նիկոլի վրա խաչ քաշած տարբերակով, որպեսզի ավելի ակնառու լինի, թե քանի մարդ է Դավաճանին մերժում, միայն մի քանի տասնյակ մարդ փոխեցին։
Ո՞ւմ մեղադրել այն բանի համար, որ #նիկոլսիքտիր հեշթեգը հատուկենտ մարդիկ են օգտագործում։
Այո, գիտեմ, «մեզ հարիր չէ», «մենք զզվում ենք», իսկ ոչ մի բանից չզզվող Դավաճանը ոգևորվում է, թև առնում և ասում. «Տեսնո՞ւմ եք, ինչ կուզեմ՝ կանեմ, իսկ դուք կուլ կտաք»։
#հայելուՑավոտՀայացքը»։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդային ներքին վարչական սահմանները իրավական հիմքեր չեն. Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Առավոտյան ազատման դիմումը գրե՛ք ու դուրս եկեք այն կառույցներից, որոնք պիտի իբր պետական շահ պաշտպանեին
- Կարեն Վրթանեսյան. Փաշինյանին ու Հարությունյանին մեռնելուց հետո էլ պետք է ուղեկցի հայհոյանքն ու անեծքը