Հայրենիքի փրկության շարժում. Եվս մեկ անգամ մեր ակնածանքը հայտնենք Առաքելական Սուրբ Եկեղեցուն
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,
Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:
Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով:
Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Բնականաբար վաղը իմ ընկերների հետ միասին լինելու եմ Մայր Աթոռում
- Երեմ Սարգսյան. Կիրակի անձամբ կգտնվեմ Մայր աթոռում՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու
- Արա Զոհրաբյան. Նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան