Քաղաքական 14:56 26/12/2020 Հայաստան

Մեղրիի բնակչությունն անհանգստացած է, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, երկաթգիծ է լինելու, թե՞ այլ բան․ Զաքարյան

Մեղրի համայնքում սահմանային քարտեզագրման հետ կապված շոշափելի խնդիր առկա է Նռնաձոր գյուղում։ Թշնամին կանգնել է  ուղիղ սահմանագծի վրա։ Panorama.am-ի հետ զրույցում Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտնեց, որ չեզոք գոտին պահպանված չէ, ինչը մտահոգության տեղիք է տալիս։

Նշենք, որ Նռնաձոր գյուղը համայնքի ակտիվ գյուղերից մեկն է, նռնենիների բնօրրանը։ Մեղրի համայնքի գյուղատնտեսական հողերի շուրջ 30 տոկոսն այս գյուղում է։

Այդուհանդերձ, համայնքի բնակիչներին հուզող և ամենամտահոգիչ հարցը, որում դեռևս հստակություն չկա, Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհն է, որն անցնելու է Մեղրիիով։ Մխիթար Զաքարյանի խոսքով՝ այս հարցում անորոշություն է և ոչ մի պարզաբանում Կառավարությունից։

«Մեղրիի բնակչությունն անհանգստացած է, ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, երկաթգիծ է լինելու, թե՞ այլ բան։ Այս հարցում դեռևս հստակություն չկա։ Համաձայնագրում կամ կապիտուլացիայի թղթում 9-րդ կետում նշված է, որ պետք է ճանապարհ բացվի Մեղրիի միջով, Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի ստեղծման մասին է խոսքը, բայց հստակեցված չէ, թե ինչ է լինելու։ Հույս ունենք, որ  գոնե երկաթգիծ է լինելու։ Սակայն, տեսնելով վերջին զարգացումները, մարդկանց ուրիշ բան են ասում, իսկ իրականությունն այլ բան է լինում, անհանգստությունն էլ ավելի է մեծանում։  Ինչպես Շուռնուխում կամ Որոտանում տեսանք, թե ինչ կատարվեց։ Կարող է ադրբեջանական ինչ-որ ստորաբաժանում գա և հայտարարի, որ դա իրենց տարածքն է ու մենք պետք է ազատենք։ Այսինքն՝ ադրբեջանցիները սկսեն իրավունքներ բանեցնել»,- ասաց համայնքի ղեկավարը։

Այս խնդրով մտահոգված են,հատկապես դպրոցականների, երիտասարդների ծնողները, քանի որ ամեն պահի կարող է վտանգ լինել։ Մինչդեռ կառավարությունը դեռ լուռ է՝ չպատասխանելով բնակչությանը, թե ի՞նչ ճանապարհ է լինելու՝ օդային կամո՞ւրջ, նոր ցամաքային ճաանապարհ, թե՞ երկաթգիծ։

Բնակչության շրջանում անհանգստություններն էլ ավելի կխորանան, երբ սկսեն շինարարական աշխատանքները։ Այսինքն՝ թղթի վրա գրվածը տեսանելի լինի գործնականում։

Մխիթար Զաքարյանի համար ամեն դեպքում ընկալելի չէ մեր ղեկավարության ներկայիս պահվածքը՝ սահմանագծման հարցում։

«Մեր կառավարությունն իրեն պահում է ավելի քան պարտվածի կարգավիճակում։ Հասկանում եք, սա սովորական պարտություն չէ, պարտությունն էլ ձև ունի։ Այժմ  արտությունից մի քանի անգամ ծանր իրավիճակ է։ Թշնամին էլ տեսնելով այս ամենը, կարող է ավելի մեծ նկրտումներ ունենալ, բացի տրանզիտ ճանապարհից։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իմունիտետ ունենա և կարողանա իր շահերը պաշտպանել»,- նման կարծիք հայտնեց Մեղր համայնքի ղեկավարը։ 

Ի տարբերություն իշխանության շրջանում խորացող պարտվածությանը, մեղրեցիները զգոն են, միշտ կանգնած են սահմանին։ Սակայն, ինչպես Մխիթար Զաքարյանն է ասում՝ մի բան է բնակիչների զգոն լինելը, այլ բան է խնդիրը կատարելն ու չպարտվելը։ Այս հարցում, ըստ նրա, սահմանին կանգնած բնակիչն այժմ միայնակ է։

Հարցին,թե արդյոք Մխիթար Զաքարյանի դեմ դեռևս քրեական գործ հարուցված չէ, ինչպես դա եղավ իր գործընկերների հետ, կես կատակ, կես լուրջ համայնքի ղեկավարը պատասխանեց․
«Ինձ անտեսել են, դեռ արհամարված վիճակում եմ, գործ չեն հարուցել»,- ասաց նա։ 

Այնուհետև նա նշեց.

«Հաշվի առնելով գերագույն գլխավոր հրամանատարի անձն ու արած հայտարարությունը՝ առ այն, որ իր հրամանատարական կարողությունների վրա ոչ ոք չկասկածի, կարող եմ վստահաբար ասել՝ ես կասկածում եմ, ավելի ճիշտ վստահ եմ, որ չկա։ Հրամանատարական կարողությունը այնպես չէ, որ 45 տարեկանում մեկ էլ ի հայտ է գալիս։ Հրամանատարական կարողություններ լինում են այն տղամարդու մոտ, որը 18-20 տարեկանում զինծառայություն է անցնում, այնուհետև վերապատրաստվում է կյանքի ընթացքում։ Գուցե անկեղծորեն հավատում է, որ ունի այդ կարողությունները և փորձում է ապացուցել։ Բայց մենք համաձայն չենք փորձադաշտ լինելու, առաջնորդը պետք է փորձված լինի»։

Նշենք, որ սահմանի բնակիչները գիտեն փորձարկումների գինը, արդեն տեսել են, հիմա հարկավոր է ի շահ մեր երկրի քայլեր կատարել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}