Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 784 նոր դեպք, մահացել է 39 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 784 նոր դեպք: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Նրա հաղորդմամբ, երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 4 119 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 220 508 դեպք, այստեղից ապաքինվել է 200 339 պացիենտ, մահացել է 2 352 մարդ:
Վերջին 24 ժամում կատարվել է 14 421 թեստ, այդ թվում հակագենի արագ 7 170 թեստ և PCR-ի 7 251 թեստ:
Կարանտինի ռեժիմում այս պահին գտնվում է 396 քաղաքացի, ստացիոնարում դիտարկման տակ է 5 701, իսկ կովիդ հյուրանոցներում 1 464 մարդ:
Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 25-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 881 նոր դեպք, ապաքինվել է 1 515 պացիենտ:
Հեղինակ - edgar barsegyan
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա