Քաղաքագետ. Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամերիկայի ու Եվրոպայի հայկական լրատվամիջոցները պետք է «Իմ Քայլի», այսինքն Նիկոլի քայլի պատգամավորների հետ կապվեն, հարցազրույցներ վերցնեն (պարտադրեն իրենց հարցերին պատասխանել), նաև բացատրեն, որ այս իրավիճակում արտահերթ ընտրություններ կազմակերպելը պետական հանցագործություն է ու հետագայում, երբ փախչեն Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, հանգիստ կյանք չեն ունենալու, ակտիվ մերժված են լինելու ու Նիկոլին համարժեք կարգավիճակով են ողջ կյանքն ապրելու։
Նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը։ Երկրագնդի վրա որևէ կետում հանգիստ կյանք դրանք չպետք է ունենան։
Հիմա գնալ ընտրությունների, նշանակում է վերջնական քաոսի տանել երկիրը, սահմանների ինքնապաշտպանությունը վերջնականապես տապալել, քաղաքացիական պատերազմի վիճակ ստեղծել։
Դրա համար այդ կամազուրկները պետք է պատասխանատվություն կրեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին