Խնդիրը ոչ թե «նախկիների» և «ներկաների» սահմանազատման մեջ է, այլ կեղծիքը ճշմարտությունից տարբերելու.Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Իշխանական աթոռներն զբաղեցրած «ներկաները» հանրությանն անընդհատ վախեցնում են «նախկիների» գալով: Անգամ, եթե մի պահ մենք հավատում ենք այս արհեստական սահմանազատմանը և չեզոք քաղաքացու գնահատումներով համեմատում ընթացիկ (2020թ.) և նախորդ (2018թ.) ներքաղաքական զարգացումների անցքերը, հիշում, թե մոտ երկու տարի և յոթ ամիս առաջ ով էր, որպես Ռոբերտ Աբաջյանի պապ, հարթակից խաբում հրապարակում հավաքված բազմահազար ժողովրդին և ով էր օրեր առաջ պատերազմում անհայտ կորած իր զավակի պատվիրանը՝ որդեկորույս հոր ազնվությամբ հասցնում հանրահավաքի մասնակիցներին ու երկրի վարչապետին, ապա առողջ տրամաբանություն ունեցող յուրաքանչյուր ոք կամա թե ակամա պիտի հասկանա, որ այսօրվա Հայաստանի խնդիրը ոչ թե «նախկիների» և «ներկաների» սահմանազատման մեջ է, այլ կեղծիքը ճշմարտությունից տարբերելու...»:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով
- Սենոր Հասրաթյան. Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մերժվել են «նախկինները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան