Պեսկովը խոսել է Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում Պուտինի դերի մասին
Կրեմլից պատմել են, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգավորել հակամարտությունը Արցախում՝ «օրեր շարունակ ձեռքից բաց չթողնելով հեռախոսափողը»:
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում»,-«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը չպետք է թույլ տար, որ 2020 թվականին ՌԴ սահմանների մոտ ռազմական գործողություններ տեղի ունենային:
«Այս դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, պատերազմը կասեցնելու նրա ջանքերը, իհարկե, թանկ են, դրանք գերագնահատելը շատ դժվար է»,-հավելել է Պեսկովը:
Նա նշել է, որ այս հարցը լուծվել է միայն Երևանի և Բաքվի հետ լավ և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ`հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:
«Գաղափար չունեինք, թե հակամարտությունը դադարեցնելու համար Պուտինը ի՞նչ պետք է ասեր Բաքվին և Երևանին, քանի որ, նախագահն այն անում էր անձամբ, և նա շատ ու շատ օրեր անցկացրեց հեռախոսափողը ձեռքին»,-հայտարարել է պեսկովը:
Ըստ Պեսկովի, շփումներ եղել են նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը
- Պուտինը օրենք է ստորագրել նախկին նախագահների՝ ցմահ սենատոր դառնալու իրավունքի մասին
- Պուտինը ռուս խաղաղապահներին անվանել է Ղարաբաղում անվտանգության երաշխիք
- Պուտինը նշել է ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի խթանման կարևորությունը
- Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի, հրադադարի ռեժիմի խախտման, Արցախի ստատուսի մասին
- Պուտինը Մերկելի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան