Սուրբ Գայանեի բակը բազմամարդ է
Էջմիածին քաղաքում գտնվող Սուրբ Գայանե եկեղեցու բակն այս պահին բազմամարդ է։ Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, փաստաբաններ մեկնել են Մայր Աթոռ՝ ներկա գտնվելու տարավերջյան պատարագին ու պաշտպանելու եկեղեցին ոտնձգություններից, հնարավոր հարձակումներից։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն դուրս է եկել ժողովրդի մեջ, օրհնում նրանց։
Հիշեցնենք, որ որոշակի ուժեր տարածում էին կոչեր կիրակի կեսօրին Մայր Աթոռում պատարագի ընթացքում բողոքի ակցիա իրականցնելու ու Ամենայն Հայող կաթողիկոսին փիլոնազրկելու նպատակով։
Այդ հայտարարությունից հետո բազմաթիվ գործիչներ հայտարարեցին՝ եկեղեցու կողքին ու ու կմասնակցեն կիրակնօրյա պատարագին։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Բնականաբար վաղը իմ ընկերների հետ միասին լինելու եմ Մայր Աթոռում
- Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում
- Երեմ Սարգսյան. Կիրակի անձամբ կգտնվեմ Մայր աթոռում՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու
- Արա Զոհրաբյան. Նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին