Արթուր Վանեցյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի վերաբերյալ հարցերին ևս պետք է պատասխան տա քննությունը
«Ես բազմիցս ասել եմ, որ վերջին պատերազմը սկսելու պատճառների, դրա ընթացքի, ավարտի վերաբերյալ հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, իսկ դա ենթադրում է քրեական գործի շրջանակում իրականացվող քննություն»,-աթոռանիստ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանի կողմից հրապարակած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ պատերազմի մեկնարկի ու նկարագրության վերաբերյալ նամակին։
Վանեցյանը համոզված է, որ այս իշխանության օրոք չի կարող իրականացվել օբյեկտիվ ու արդար քննություն։
«Ուստի իշխանափոխությունից հետո պետք է իրականացվի քննություն ու տրվի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նամակի վերաբերյալ Ձեր հարցի պատասխանը»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը՝ ուղղված Հայաստանի ԱԽ քարտուղարին
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 5-ը. Երազանքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին