ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները կուղարկվեն ՀՔԾ
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Թելեգրամի իր ալիքում հրապարակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը՝ ուղղված Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Նամակը թվագրված է 2020 թվականի սեպտեմբրի 1-ի ամսաթվով՝ այսինքն, այն հայաստանցի պաշտոնյային ուղարկվել է պատերազմի մենարկից 26 օր առաջ։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած «Ռեքվիեմ 5»-ի ընթացքում Միքայել Մինասյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարություններին, որտեղ նա մեկ ասում է, թե տեղյակ է եղել պատերազմի մեկնարկի մասին, մի քանի օր անց հայտարարում է, թե չի իմացել այդ մասին՝ ասաց, նյութեր է հրապարակելու, որտեղ կկարդանք ամեն ինչ։
«Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը գրում է Անվտանգության խորհրդի քարտուղար սորոսական, վաստակավոր սորոսական Արմեն Գրիգորյանին նամակ ու կցում է փաստաթղթերի փաթեթ, առաջարկում է անցկացնել ՀԱՊԿ շրջանակներում ռազմակաբ շտաբային զորավարժություններ, նկարագում է այն պատերազմը, որին պետք է պատրաստ լինի Հայաստանը։ Նա կոչ է անում դիմել ՀԱՊԿ, որովհետև ըստ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր ՀԱՊԿ գաղտնի նամակում»,-ասում է Մինասյանը։
Նա մանրամասնում է, որ գաղտնի նամակում նկարագրված էր, որ Հայաստանում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ բաղկացած ահաբեկիչներից, որոնք պատրաստվում էին պատերաազմի ժամանակ իրականացնել ինֆորմացիոն ու ռազմական ահաբեկչություններ, ԱԱԾ-ն դրանք պետք է նույնականացներ ու չեզոքացներ։ Նույն նամակում ասված էր, որ 2018-ից սկսած խախտվել է ռազմական բալանսը՝ ի օգուտ Ադրբեջանի, գրված էր, որ Նախիջևանի դիրքային կորուստները ռազմավարական խնդիրներ են առաջացրել Հայաստանի ու Արցախի համար, նույն նամակում գրված է, որ Հայաստանն արդեն երկու տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն ու դիվանագիտական պատերազմը, նույն նամակում գրված էր, որ Հայաստանն ու Արցախը կռվելու էին Ադրբեջանի ու Թուրքիայի բանակների դեմ, ներգրավված են լինելու Սիրիայից բերված ահաբեկիչներ։
«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ քարտուղարի նամակը դիվանագիտական զգուշացում էր Հայաստանին, դիմեք ՀԱՊԿ, դուք չեք կարող սրա տակիս դուրս գալ։ Ես հարց ունեմ, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չդիմեց ՀԱՊԿ-ին»,-ասաց Մինասյանն ու կոչ արեց բոլորին դիմել կառավարությանը նույն հարցով։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի վերաբերյալ հարցերին ևս պետք է պատասխան տա քննությունը
- ՀԱՊԿ փաստաթղթում ամենաանհանգստացնող հատվածներից մեկը՝ ըստ Վարդան Ոսկանյանի
- Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը՝ ուղղված Հայաստանի ԱԽ քարտուղարին
- Միքայել Մինասյանը հրապարակել է Requiem / 5-ը. Երազանքներ