Տոն նշելու իրավունքը մեզանից խլել են, իսկ մենք դա դեռ պետք է վերադարձնենք. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նոր տարվա միջոցառումներ՝ անե՞լ, թե՞ չանել։ Սա յուրաքանչյուրի դիրքորոշման հարցն է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ունի՞ տոնելու ինչ որ բան, թե՞ չէ, ունի՞ ուրախանալու առիթ, թե՞ ոչ։
ԵՍ ՉՈՒՆԵՄ։
Հետևաբար իմ օջախում առաջին անգամ այդ տոնը չի նշվի ու դա միայն տոնական տրամադրության բացակայությամբ չէ պայմանավորված, մենք ուղղակի դրա ժամանակը չունենք։
Այս իրավիճակում մեր ապրած կյանքի յուրաքանչյուր օրը պետք է լինի պայքարի, համախմբվածության, ոտքի կանգնելու, հնարավորությունների ստեղծման, բայց ոչ երբեք ընկած մնալու, իրականության հետ համակերպվելու և հանձնվելու օր։
Ես տոն նշելու որևէ առիթ այլևս չեմ տեսնում, դրա իրավունքը մեզանից խլել են, իսկ մենք դա դեռ պետք է վերադարձնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է
- Տիգրան Աբրահամյանը նշել է, թե որն է եղել պատերազմում մեր գաղափարական տապալման հիմքը
- Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում. Տիգրան Աբրահամյան