«Արցախում ամեն Աստծո օր անիծում են Փաշինյանին ու Աննա Հակոբյանին». Արցախի ԱԺ պատգամավոր
«Աննա Հակոբյանն, իր թաքուն ոճի մեջ, որոշել էր, որ Արցախում երեխաների համար ինչ -որ քեֆ-ուրախություն է կազմակերպելու և հանձնարարականներ էր տվել այստեղի իր կամակատարներին՝ կազմակերպելու միջոցառումը: Երևի Եռաբլուրը գրավելուց հետո, նրանց թվացել էր, թե իրենց կհաջողվի նույն կերպ գրավել նաև Ստեփանակերտն ու տոնախմբություն կազմակերպել այն հողում, որն իրենք դավաճանի պես վաճառեցին թուրքին, բայց, ինչպես և սպասվում էր՝ այստեղ դա իրենց չհաջողվեց» - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ստեփանակերտում ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի նախաձեռնած միջոցառման համար տեղադրված տոնածառներն ու ցուցանակները։
«Թաքուն պայմանավորվելով Արցախի պետական նախարարի ու ԿԳՄ նախարարի հետ, գաղտագողի երաժշտական տեխնիկա, տոնածառ ու վրաններ էին բերել, կարծելով, թե այդ միջոցառումը կայանալու է:
Ընդ որում, այդ երկու օրվա համար, նախատեսել էին ծախսել 18 մլն դրամ, և սա այն դեպքում, երբ պարզվեց, որ խրախճանքի վրանները Շորժայի՝ արդեն հայտնի տխրահռչակ փարթիի ընթացքում օգտագործած գույքն էր: Այդ միջոցառման կազմակերպման մասին, անգամ Ստեփանակերտի քաղաքապետն է անտեղյակ եղել:
Նրանք հարցրե՞լ էին իմ կամ այստեղ ապրող մնացած ծնողներին՝ ուզո՞ւմ ենք արդյոք մենք մեր երեխաներին բերել տոնահանդեսի, այն էլ՝ իրենց արյունով թաթախված կեղտոտ ձեռքերով կազմակերպված քեֆ-ուրախությանը: Հավանաբար, իրենք անտեղյակ են, որ այստեղ՝ Արցախում ապրողներն ամեն Աստծո օր անիծում են Նիկոլին, Աննային և իրենց այդ «Իմ քայլը»-ին: Ու թող, անգամ, դրանց մտքներով չանցնի՝ ոտք դնել այս հողի վրա, թե չէ այստեղ դրանց բոլորի գլուխները քարերով կկոտրվի»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Դե որ էլֆեր չեք ուզում... Չեղարկվեց Ստեփանակերտում նախատեսվող Աննա Հակոբյանի ամանորյա միջոցառումը
- Ստեփանակերտում ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի կազմակերպած տոնական միջոցառման վրանները
- Արցախցին՝ Աննա Հակոբյանի միջոցառման մասին. Բավ է աղ լցնեք մեր վերքերին, հեռացե՛ք
- Արցախցին Աննա Հակոբյանին. Կարո՞ղ է գաս հիմա էլ Մեհրիբանին Ստեփանակերտ թեյախմության հրավիրես
- Լիլիթ Ասրյան. Աննա Հակոբյան, մի՛ արա այդ անմիտ ու անիմաստ ՔԱՅԼԸ
- Ակցիա ընդդեմ Աննա Հակոբյանի. Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան