Ալվինա Աղաբաբյան. Էլ ինչ է Նիկոլը «բանավոր պայմանավորվել» նվիրել թշնամուն
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Նիկոլը երեկ անթաքույց ու պարզ հայերենով հայտարարեց, որ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներն ու ճանապարհները հանձնել է Ադրբեջանին ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլ !!! «բանավոր պայմանավորվածությամբ»:
Էլ ինչ է նիկոլը «բանավոր պայմանավորվել» նվիրել թշնամուն, կարող եք եզրակացնել՝ Տավուշից ու Արարատից գյուղեր ու ճանապարհներ, Մեղրին կամ Սյունիքն ամբողջությամբ, Սևանի արևելյան ափը...
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը հայտարարում է, որ Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է և այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում. «Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»։
Թուրքիան Գանձակ-Գյանջայում ռազմական ավիաբազա է կառուցում։
Ամեն դեպքում բուշլատ, բռոնիկ ու կասկա գնեք, տուն է, հաստատ պետք է գալու...»։
նիկոլը երեկ անթաքույց ու պարզ հայերենով հայտարարեց, որ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներն ու...
Опубликовано Ալվինա Աղաբաբյան Воскресенье, 27 декабря 2020 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին