Հույս կա, որ իմքայլականները ի վերջո կարող են ուժ գտնել և դադարել լինել Փաշինյանի ստրուկը. Մանուկյան
ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի խոսքով, բացառվում է Հայաստանում անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում։
«Մենք պահանջում ենք, որ խորհրդարանը վերացնի ռազմական դրությունը, քանի որ դա մեր երկրում պահելու իմաստը չկա։ Մեր երկրում ռազմական դրությունը պահպանվում է մի նպատակով, որպեսզի պատգամավորներին հնարավորություն չտրվի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին»,- այսօր խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում ասաց նա։
Ըստ Գեղամ Մանուկյանի, իրենք ակցիա են իրականացնում՝ հույս ունենալով, որ իմքայլականները զուտ մարդկային քայլ կդրսևորեն և կհանեն ռազմական դրությունը։
«Հույս կա, որ նրանք ի վերջո կարող են ուժ գտնել և դադարել լինել Նիկոլ Փաշինյանի ստրուկը։ Բացի այդ, հույս ունենք, որ մեր անհնազանդությունները նրանց կստիպեն մի կողմ դնել իրենց ոհմակային նպատակները»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանություններն անընդհատ պնդում են, թե «Հայրենիքի փրկության շարժման» կողքին մարդիկ չկան, Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ կարող է թվարկել տասնյակ հազարավոր մարդկանց անուններ, որ իրենց կողքին են։
«ԳԱԱ-ն պահանջում է վարչապետի հրաժարականը, կաթողիկոսները, արվեստի աշխարհի երևելիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Դա արդեն բավական է, քանի որ իրենց կյանքը հայրենիքի զարգացման համար դրած մարդիկ այդ պահանջն են հնչեցնում»,- նկատեց ՀՅԴ-ական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- «Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
- Ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի. Նիկոլ Փաշինյանը զրո է. Խաչիկ Գալստյան
- Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան