Գերմանացի օդաչուն օդում ներարկիչ է պատկերել՝ ի նշան կորոնավիրուսի պատվաստումների մեկնարկի
Գերմանացի օդաչու Սեմի Կրամերը երկնքում հսկա ներարկիչ է պատկերել՝ թռչելով 200 կիլոմետր, մարդկանց հիշեցնելու համար Եվրոպայում COVID-19 պատվաստումների սկսվելու մասին:
20-ամյա օդաչուն գծագրել էր այն երթուղին, որը նա պետք է անցներ GPS-ի օգնությամբ՝ Գերմանիայի հարավում գտնվող Կոնստանս լճի մոտակայքում: Ներարկիչի տեսքով երթուղին հայտնվել է flightradar24 ինտերնետային կայքում:
«Դեռևս համեմատաբար շատ մարդիկ դեմ են պատվաստումներին, և իմ գործողությունը կարող է հիշեցնել նրանց այդ թեմայի շուրջ մտածելու համար», - կիրակի օրը Reuters հեռուստաընկերությանը ասել է Կրամերը՝ հավելելով, որ իր թռիչքը չպետք է ընկալվի որպես պատվաստման ուղիղ կոչ:
«Միգուցե դա նաև մի փոքր ուրախության նշան էր, քանի որ ավիացիոն արդյունաբերությունը բավականին ուժեղ հարված է ստացել համաճարակի պատճառով», - ասել է Կրամերը:
Նշվում է, որ Գերմանիան կիրակի օրը պաշտոնապես սկսել է COVID-19 պատվաստումները: Դաշնային կառավարությունը ծրագրում է տեղական առողջապահական մարմիններին ավելի քան 1,3 միլիոն պատվաստանյութերի դոզաներ բաժանել մինչև այս տարվա վերջ, իսկ հունվարից շաբաթական մոտ 700 000:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա