Մենք վարչապետ ունե՞նք, թե բրոքեր, որը օրը մի տարածք է հանձնում. Գևորգ Պետրոսյան
«Վարչապետն էսօր պիտի ընկած լիներ այս ու այն կողմ անհետ կորածների, ռազմագերիների հարցերը լուծելու համար։ Էսօր ձյան տակ մնացած հազարավոր երեխեք կան, 5000-ից ավելի զոհ ունենք, մարդիկ վշտից չգիտեն ինչ անեն, 10 000-ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխեք ունենք, նրանց կյանքը ո՞նց է ծրագրավորվելու, նրանց ռեաբիլիտացիայի համար ի՞նչ գումարներ են պետք, սրա մասին պետք է մտածի»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և տարակուսեց, որ դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևոր գործը Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելն է։
Պատգամավորը նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը առանց ցուցումի չի գործում՝ շեշտեց. «Իրենք, որ ցուցում չունենան, նշանակում է, որ կողմնացույցը կկորցնեն, իրենց տուն գնալու փոխարեն կգնան, կընկնեն Զանգվի ձորը։ Օրենքի առաջ հավասարության սկզբունքն այս նախաձեռնությամբ գնդակահարվում է»:
Նկատելով, որ Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնում են «Ժեխ» բառի պատճառով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ավելի վատ բառեր են օգտագործում:
Պետրոսյանը հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանն ասել է «Ժեխ» բառը, և բառարանից հղում արել և բացատրել դրա իմաստը:
«Դե իրենք բառարան չեն էլ կարդում, իրենց բառարան կարդալու հավանականությունն այնքան է, ինչքան ես ղուրան կարդամ»,- ասաց պատգամավորը։
Նա «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը որակեց, որպես սահմանադրական կարգի տապալում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Ես չեմ հասկանում՝ մենք վարչապետ ունե՞նք, թե բրոքեր, որը օրը մի տարածք է հանձնում»:
Հարակից հրապարակումներ`
- Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է. Նաիրա Զոհրաբյան
- Երկուշաբթի օրը չեմ մասնակցելու փոքրիկ քինախնդիրի և նրա կամակատարների կազմակերպած շոուին. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան