Թուրքիայում արգելվել են Ամանորի տոնակատարությունները
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը արգելել է Ամանորի տոնակատարությունների անցկացումը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Նոր տարում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի սահմանափակումները կկիրառվեն դեկտեմբերի 31-ին՝ 21:00-ից մինչև հունվարի 4-ի 05:00-ն։ Այս մասին գրում է Pars Today-ը։
Թուրքիայի 34 նահանգներում կիրառվել են կարանտինային սահմանափակումներ, քանի որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների և մահացության թվերն աճել են:
Կրոոնավիրուսի նոր ալիքի դեմ պայքարում, կառավարությունը նաև խոշոր տուգանքներ և խիստ պատիժ է սահմանել իրավախախտների համար:
Մինչ այժմ Թուրքիայում ավելի քան 2,133 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Շուրջ 20 000 քաղաքացի մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան