Քաղաքական 10:08 28/12/2020 Հայաստան

Լիա Իվանյան. Սերունդներին ի՞նչ ենք ասելու

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեկտեմբերի 26-ին  «Requiem/5․ Երազանքներ» հաղորդման մեջ  հերթական անգամ շոկային բացահայտումներ ներկայացրեց։  Ճիշտ աշխատող  ԱԱԾ կամ դատախազություն ունենայինք՝ գիշերով արդեն ձերբակալված կլիներ պատերազմը գիտակցաբար չկանխելու մեջ  մերկացված վարչապետը։ Բայց  դա տեղի չունեցավ, քանի որ գլխիվայր շուռ եկած մեր իրականությունում այսօր  ոչ ոք իր տեղում չէ։ Այ, հենց  սրան հասան երիտհայերը  պետությունը 2տարի 8 ամիս  հետևողականորեն  կազմաքանդելու  արդյունքում։ Բայց այդ մասին չեմ ուզում խոսել։

Միքայել Մինասյանը փլուզված երազանքների շարքում ներկայացրեց նաև այն,  որ Փաշինյանը Ադրբեջանին նվիրեց ազգային երազանք․«Նրանց պակասում  էր հաղթանակը, որպեսզի սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը վերցրեց մեզանից մեր ազգային հաղթանակն ու նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը»։

Երիցս ճիշտ է նա։ Մենք չենք գնահատում այն փաստը, որ ծնված օրվանից հայերիս մեջ գենով փոխանցվում է մեր ազգային ինքնության կոդը, և  չենք էլ գիտակցում, որ ոչ բոլոր ժողովուրդներն ունեն այդ մեծագույն  պարգևը։ Չունեցողները գիտեն դրա արժեքը։  Ժողովուրդների մենթալիտետների տարբերության մասին մեր զրույցներում  ընկերուհիս՝ մոսկվայաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը, քանիցս մեջբերել է ադրբեջանցի մի գիտնականի ցավով ասված խոսքերն այն մասին, որ «ադրբեջանցի ժողովուրդը դատապարտված է կործանման, քանի որ չունի հերոսներ ու երազանք»։ 

Դե, «օլդու Փաշինյա՛ն»․․․ փրկեցիր ադրբեջանցիներին կործանումից։  Տվեցիր նրանց և՛ հաղթանակ, և՛ հերոսներ, և՛ երազանք։ Հանձնեցիր նրանց ազգ դառնալու կոդը։  Սա գենային մակարդակում արված դավաճանություն է, եթե կարելի է այդպես ասել։ Մեր ազգային  կոդը դրանից անշուշտ չանհետացավ, բայց թուլացավ և մի տեսակ ձևախեղվեց՝ անվերջանալի ստերի ու մանիպուլյացիաների ազդեցությամբ։  Այսօր արդեն շատ իրողություններ են սնում այն կասկածը, որ  նախապես ծրագրավորված  դավադրությունը պատերազմից սկսած թևակոխեց հաջորդ՝  հայությանը հոգեպես ջարդելու փուլ։

Եթե մինչև սեպտեմբերի 27-ը  ՀՀ-ում իշխանությունը զավթածների քանդումները խորքային էին, բայց ոչ անշրջելի, ապա պատերազմը և դրան հաջորդած երեք ամիսների  ամեն օրը հարցականի տակ են դնում մեր ապագան, քանի որ հարվածում  են  դարերով ընդունված  նորմերին ու արժեքներին։ Խոսքն անգամ բարձրաստիճան պաշտոնյայի կոդեքսին չի վերաբերում, այլ  մարդկային թույլատրելի պահվածքին։ Ամեն օր համոզվում ենք, որ գործ ունենք անմեղսունակ, անհայրենիք, առանց ներքին ցենզորի ապրող երևույթի հետ, ում համար գոյություն չունեն մարդու համար սահմանված «չի կարելիները»։ Դա է ապշեցնում և՛ մեզ, և՛ ամբողջ աշխարհին։

Աշխարհում չկա դեպք, որ  պետական դավաճանություն  կատարած ղեկավարը ոչ  միայն հրաժարական չտա, այլև անամոթաբար շարունակի թշնամուն հողեր ծախելու ստանձնած պարտավորությունը։ Որ ղեկավարն  այնքան հիմար գտնվի, որ մտածի թե հնարավոր է պետություն կառավարել՝ պատնեշված ոստիկանական 5-6 շարասյուններով։ Որ մարդ այնքան կարճմիտ լինի մտածելու համար, թե  կվայելի հազարավորների արյամբ թաթախված և միլիոնների անեծքով շախաղված միլիարդները (ասում են՝ նույնիսկ Գրենլանդիայում հայեր կան)։

Այսօր տասնյակ հազարներն  անզոր ցասում են ապրում այն գիտակցումից, որ մի հոգեշեղված դավաճան կարողանում է իր էշն առաջ քշելով տրորել մարդկանց  ցավը, կորուստները, կորցրած հայրենիքի կսկիծը։ Վաղը մյուս օրը ախր չենք կարողանալու պատասխանել սերունդների հարցին՝  ո՞նց մի դավաճանի  չկարողացանք հեռացնել; հայրենդավության բազում ապացույցներով ո՞նց տրիբունալի առաջ նրան անմիջապես չկանգնեցրինք; ո՞նց թույլ տվեցինք ու հանդուրժեցինք, որ  որևէ պաշտոն չզբաղեցնող մի կին բունկերում ռազմական գործողություններ պլանավորի; և ընդհանրապես՝ ինչ աստիճանի մթագնման մեջ էինք, որ կուռք սարքեցինք օտարի գործիքին և վտանգեցինք երկրի անկախությունն ու պետության գոյությունը։  Սերունդներին հաստատ չեն բավարարի կցկտուր բացատրությունները մեր դրսևորած հանցավոր միամտության և անգործության կապակցությամբ։ 

Բայց նախքան սերունդներին բացատրություն թողնելը՝ նախ մենք ինքներս պետք է գիտակցենք մեզ հետ կատարվածը։ Վերլուծենք առնվազն վերջին 30 տարիները՝  հասկանալու համար, թե այդ  ինչպես 2020 թվին հանկարծ հետ գահավիժեցինք միանգամից 100 տարի՝ հայտնվելով 1920 թվականի  Հայաստանին  սպառնացող   նույն վտանգների  առաջ։ Ինչպես ստացվեց, որ չգնահատեցինք ու պիտակավորեցինք 100 տարին մեկ ծնվող Ռոբերտ Քոչարյանի նման իսկական առաջնորդին, և թագավոր կարգեցինք 1000 տարին մեկ ծնվող ցածրագույն դավաճանին։ Ինչպես կարողացանք թանկարժեք անկախությունը չփայփայելու և նրա վրա չդողալու արդյունքում ստիպված լինել  մտածել նրա հնարավոր կորստյան մասին։

Եթե գոնե հիմա խելացի լինենք՝ մեր ազգային ինքնությանը հասցված հարվածները կընդունենք որպես սթափեցնող ապտակներ և անփույթ չենք վերաբերվի այն ամենին, ինչ տվել են  մեզ մեր գենն ու արյունը։ Աստված, Հող, Արյուն․․․ ահա մեր ուժն ու պահապանները, որոնք հիմա իրենք մեր պաշտպանության կարիքն ունեն։ Դրանք   չկորցնելու համար ստիպված ենք սթափվել։

Լիա Իվանյան

      



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}