Լիլիթ Մակունցի հերթական «փախուստը»
«Հեռախոսով եմ խոսում»,- այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իրեն մոտեցած տասնյակ լրագրողներին, որոնք ուզում էին հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի իշխող խմբակցությունն ու խմբակցության ղեկավարը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին։
Թեև լրագրողները նշեցին՝ պատրաստ են սպասել, որ իշխող խմբակցության ղեկավարն ավարտի հեռախոսազրույցը, այնուամենայնիվ, Լիլիթ Մակունցը շտապ քայլերով փորձեց հեռանալ։
Եվ երբ լրագրողները պնդեցին, որ իշխող խմբակցության ղեկավարը պետք է պատասխանի հանրությանը հուզող հարցերին, Լիլիթ Մակունցը պատասխանեց.
«Ես իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ ԱԺ ամբիոնից»։
Վերոնշյալ պատասխանից հետո նա շտապեց ԱԺ նիստերի դահլիճ։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լիլիթ Մակունցը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին