Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է 1-6-րդ տեղերը
Airthings Masters անվանումով շախմատի միջազգային առցանց մրցաշարում, երկօրյա պայքարից հետո, Լևոն Արոնյանը հինգ շախմատիստների հետ 4,5-ական միավորով բաժանում է 1-6-րդ տեղերը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Նախնական փուլում երևանցին ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, այնուհետև հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, իսկ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ խաղաղ դաշն է կնքել:
Երկրորդ օրը Արոնյանի հաշվին կեսական միավոր է գրանցվել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Ուեսլի Սոյի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիաներում։
Առաջին ությակում տեղ գտնող շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի