Ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի. Նիկոլ Փաշինյանը զրո է. Խաչիկ Գալստյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցաներ են ընթանում ԱԺ մուտքերի դիմաց։ Քաղաքացիների մի մասը փակել է խորհրդարանի՝ Դեմիրճյան փողոցի մուտքը, մի խումբն էլ՝ Բաղրամյան պողոտայում է։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի խոսքով, իմքայլական պատգամավորներին մի քանի անգամ շանս է տրվել՝ գիտակցելու հայրենիքի առաջ ծառացած այն ահռելի մարտահրավերը, որն իր թիմով բերել է Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր էլ չեմ կարծում, որ նրանք քաղաքական գիտակցություն կդրսևորեն, այլ ևս մեկ անգամ կհաստատեն, որ խմբակային հանցագործության մասնակից են, և իշխանափոխությունից հետո այն դատավարությունը, որ սկսվելու է այս հրոսակախմբի հանդեպ, շատ ավելի խիստ հոդվածներ է ունենալու, քանի որ խոսքը լինելու է ոչ թե անհատական, այլ՝ խմբակային հանցագործության մասին»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, Խաչիկ Գալստյանն արձագանքեց՝ ասելով, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը հայոց պատմության ամենաամոթալի էջերից կլինի։
«Պարտության մատնված վարչապետը, որ ձախողել է բոլոր ոլորտները՝ տնտեսություն, առողջապահություն, Արցախյան պատերազմ, հայրենիքի հսկայական հատվածներ է կորցրել, իր որևէ խոստում չի իրականացրել, 44 օր շարունակ խաբել է հանրությանը..., չի կարող անաչառ ընտրություններ կազմակերպել։ Հայրենակիցնե՛ր, հավատացեք՝ ոչնչությունից ոչինչ սպասել չի կարելի. Նիկոլ Փաշինյանը զրո է՝ որպես քաղաքական գործիչ, զրո է որպես հայ մարդ։ Ոչնչությունը պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից։ Այս երկրին հարկավոր են մի քանի խաչակիրներ, իրենց գործի ֆանատիկներ, որոնք երկիրը կհանեն այս ճգնաժամից»,- ներկայացրեց նա։
Ըստ Խաչիկ Գալստյանի, միայն այդ ամենից հետո է կարելի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնել։
Նրա խոսքով, բանավոր պայմանավորվածությամբ այժմ Ադրբեջանին են հանձնվում Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքի կարևորագույն դիրքերը։
«Դա եթե դավաճանություն չի, ապա ի՞նչ է»,- հարց հնչեցրեց Խաչիկ Գալստյանը։
Ինչ վերաբերում է Նախիջևանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե Նախիջևանի սահմանից հայերը կարողանում են օգտվել, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չեն կարող, Խաչիկ Գալստյանը նշեց.
«Աշխարհագրությունից հեռու, պոպուլիստ մարդը Նախիջևանով ելք է ապահովում մեզ համար դեպի Ռուսաստան, էլ ի՞նչ խոսես այդպիսի տհասի հետ։ Դա աշխարհագրության, աշխարհաքաղաքականության չիմացություն է։ Ինքը շարքային միջակություն է, միգուցե դեղին մամուլի հաջողված խմբագիր, որը կարող է խոսել ամեն ինչի մասին՝ ոչինչ չիմանալով»։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան
- ԱԺ դիմաց ակցիա անող քաղաքացիները ձվերով հարվածեցին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան