Մակինյան. Ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումն ավելի է սաստկանալու
«Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում ենք ներկայացնելու ոստիկանի կողմից ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանի առևանգման փաստի հետ կապված»,- ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
Նրա ներկայացմամբ, այսօր Աշոտ Սիմոնյանին խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, բերման ենթարկելու 3 ժամը լրացել է, սակայն ոչ ձերբակալման որոշում է եղել, ոչ արձանագրություն։
«Դրսում Աշոտ Սիմոնյանը հարցազրույց էր տալիս մի լրատվամիջոցի բերման ենթարկելու հանգամանքների հետ կապված, որի ժամանակ էլ՝ 14։30-ի սահմաններում մոտենում է օպեր գծով տեղակալը և բանավոր հայտարարում է՝ մենք ձեզ հենց հիմա ծանուցում ենք, հենց հիմա պետք է ներկայանաք ոստիկանության Արաբկիրի բաժին, և որևէ ծանուցագիր փաստացի չեն հանձնում Աշոտ Սիմոնյանին և ներգրավված պաշտպան Վահե Եփրիկյանին։ Ծանուցագիրը տալիս են ոստիկանության ծառայողների ձեռքը, Աշոտ Սիմոնյանի թևերը ոլորելով, առևանգելով տանում են ոստիկանության Արաբկիրի բաժին»,- պատմեց փաստաբանը:
Նրա խոսքով, դրանից հետո ոստիկանից խնդրել է ծանուցագիրը, վերջինս էլ հայտարարել է՝ «այդ ծանութացիրը ոչ թե մեզ համար է, այլ իրենց է վստահված է»: Ըստ Գ. Պապոյանի, սա ևս մեկ փաստ է, որ Աշոտ Սիմոնյանին և ներգրաված պաշտպանին չեն ծանուցել: Այնուհանդերձ, նրանք մի կերպ կարողանում են վերցնել ծանուցագիրը:
«Իրավական հիմք չկա, դա ընդամենը ծանուցագիր էր։ Փաստացի, ժամը 14։33-ին, առանց որևէ իրավական հիմքի Աշոտ Սիմոնյանին առևանգել են ոստիկանության ծառայողները, մինչդեռ 14:40-ին ներկայանալու ծանուցագիր կար»,-ասաց նա:
Փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ ոստիկանության գործողությունների բնույթի փոխվելը զարմանալի չէ, որովհետև այսօր էլ խորհրդարանի ամբիոնից պատգամավորները հորդորներ էին հնչեցնում ոստիկանությանը՝ իրենց ծառայությանը որոշակի ուղղվածություն տալու մասով։
«Ոստիկանությունն ականջալուր եղավ քաղաքական ամբիոնից հնչեցվող իրենց հորդորներին և շատ կարճ ժամկետում այդ հորդորը կատարեց։ Այսինքն՝ կատարում են ցանկացած անօրինական արարք՝ քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար։ Ես համոզված ասում եմ, որ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը ավելի է սաստկանալու, և ներկա իշխանությունն իր իշխանությունը պահելու համար ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին ամբողջ ծավալով ներգրավելու է բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ, որպիսիք կարող են լինել լիազորությունների անցումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, ապացույցներ կեղծելը»,- ասաց Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ դիմաց ակցիայի մասնակիցներից մեկը ձերբակալվել է
- Արսեն Բաբայան. Միակ խուլիգանը պատգամավոր Սիսակն է
- Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ ՄԻՊ
- Գլխին ստացած ձվով հարվածը հունից հանեց Սիսակ Գաբրիելյանին, նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ցուցարարների հասցեին
- ԱԺ դիմաց ակցիա անող քաղաքացիները ձվերով հարվածեցին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան