Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը
«Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
««Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ հավատարիմ լինելով իրավական պետության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, գտնում է, որ.
1. Պետական դավաճանության հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խորագույն ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարել բացառապես իրավական ճանապարհով;
2. Առերևույթ ՀՀ քր. օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ՀՀ գործող օրենսդրության և ռազմական դրության կանոնների ողջ խստությամբ;
3. Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև
4. Նիկոլ Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ, քանի որ այլևս չունի ո՛չ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն:
Հաշվի առնելով վերը նշվածը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը։
Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը»։
Հարակից հրապարակումներ`
- Սա քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ
- Արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է. Աճեմյան
- Էլինար Վարդանյան. Արտահերթ. Անձնական խուճապ և խաբեություն թիմին
- Միքայել Մինասյան. Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առևտուր
- Արտահերթ ընտրությունով Նիկոլն ուզում է իր կաշին փրկել
- Մի կառչիր, մի սադրիր. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին