Գեներալ Սուլեյմանիի սպանությունն Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ ծրագիրն էր. Նասրոլլահ
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն ասել է. «ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատարի և «Հեզբոլլահի» ղեկավարների ու հրամանատարների սպանությունը Միացյալ Նահանգների, Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի ընդհանուր նպատակն էր»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սեյյեդ Հասան Նասրալլահը, կիրակի օրը «Ալ-Մայադին» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ ինքը նույնպես ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի թիրախում է եղել ինչպես գեներալ Սուլեյմանիի նահատակվելուց առաջ, և թե նրա սպանությունից հետո, և այդ ուղղությամբ ջանքերն ակտիվացել են նախքան ԱՄՆ նախագահական ընտրությունները, քանի որ նման քայլերը Թրամփին անհրաժեշտ էին՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:
Սեյյեդ Հասան Նասրալլահը հավելել է, որ ԱՄՆ-ը կարծում էր թե գեներալ Սուելյամնիի սպանությամբ Դիմադրության առանցքը կդադարի գոյություն ունենալ մինչդեռ այս առանցքի գործողությունները չեն սահմանափակվել և չի սահմանափակվելու մեկ կամ երկու անձով:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սուլեյմանին սպանվեց այս տարվա հունվարի 3-ին՝ Բաղդատի օդանավակայանի մոտակայքում՝ ամերիկյան ուղղաթիռների ու ԱԹՍ-ների հարձակման արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել Ղասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին նվիրված արարողություն
- Իրանը կշարունակի միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան ԱՄՆ-ի զինուժի կողմից Սուլեյմանիի սպանության
- Իրանը խոսել է Սուլեյմանիի մահից հետո ԱՄՆ-ի հետ պատերազմի հավանականության մասին
- Իրանցիները ցանկանում են վրեժխնդիր լինել Սուլեյմանիի համար
- «Ինստագրամը» ջնջում է Սուլեյմանիին սատարող հրապարակումները