ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեցին մի շարք նախագծեր
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց 74 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայների քանակով։
Նախագծով սահմանված է պետական տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ վճար, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 90 «կողմ» ձայներով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա