Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք, 41 մարդ մահացել է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 538 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 766 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ:
Վերջին 24 ժամում կատարվել է 4 769 թեստ, այդ թվում հակագենի արագ 1 955 և PCR-ի 2 814 թեստ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 222 143 դեպք, այստեղից ապաքինվել է 206 313 պացիենտ, մահացել է 2 418 մարդ:
Այս փուլում երկրում կա կորոնավիրուսի 13 386 ակտիվ դեպք, որտեղից 5 624 մարդ բուժվում է հիվանդանոցներում: 1 019 պացիենտի վիճակը ծանր է: Այստեղից 376 հիվանդ միացված է արհեստական շնչառության սարքին:
1311 մարդ գտնվում է կլինիկական հյուրանոցներում, 6 451 մարդ բուժվում է բնակարանային պայմաններում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 427 անձ, իսկ ինքնամեկուսացման մեջ է 35 123 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 27-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 097 նոր դեպք, ապաքինվել էր 3 208 պացիենտ: