Գլխին ստացած ձվով հարվածը հունից հանեց Սիսակ Գաբրիելյանին, նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ցուցարարների հասցեին
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ձվով հարվածեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ազատություն» ՌԿ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գլխին։
Պատգամավորին սա բարկացրեց, հունից հանեց, նա հարձակվեց ցուցարարների վրա, սակայն ոստիկանները հետ քաշեցին, ինչից հետո Սիսակ Գաբրիելյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքեր հնչեցնել ակցիայի մասնակիցների հասցեին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ ԱԺ մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։
«Նիկոլ դավաճան», «hողատու հեռացիր» վանկարկելով քաղաքացիները փակում են ԱԺ մուտքը՝ Դեմիրճյան փողոցի կողմից։
Ուշադրություն. Տեսանյութում հնչում են հայհոյանքներ։ Տեսանյութը՝ Medaport-ի։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Երբ լսում էի, ինձ թվում էր՝ Իլհամ Ալիևն է Նիկոլի կերպարանքը ստացած հայերեն արտահայտվում
- Իմքայլականները հասկանում են, որ դավաճանին քշելուց հետո իրենք էլի դառնալու են ոչ մեկ. Մամիջանյան
- ԱԺ դիմաց ակցիա անող քաղաքացիները ձվերով հարվածեցին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան