
Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի․ Մուրադով
Արցախում խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը խոսել է Բաքվի ու Երևանի միջև գերիների փոխանակման մասին: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին», Մուրադովը մասնավորապես հայտնել է․
«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի»։
Նա նաև ավելացրել է որ ռուս խաղաղապահները հետագայում կնպաստեն եռակողմ հայտարարության խստիվ իրականացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մուրադովի ուղեկցությամբ հայրենիք վերադարձած գերիներից մեկին շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել
- 4 հայ գերի վերադարձվել են Հայաստան