Արսեն Բաբայան. Միակ խուլիգանը պատգամավոր Սիսակն է
«Վերջին օրերին ոստիկանության կողմից թույլ են տրվում ակնհայտ քաղաքական հետապնդումներ»,-լրագրողների հետ զրույցում նման պնդում արեց իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նա մանրամասնեց, վերջին օրերի ընթացքում տեսնում են հավաքների մասնակիցների նկատմամբ ագրեսիվ ապօրինություններ, անհամաչափ ուժի կիրառում, ինչպես նաև ապօրինի ձերբակալություններ։
«Բազմաթիվ դեպքերում մենք արդեն հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրել ենք լիազոր մարմիններին։ Ակնհայտ է, որ ոստիկանությունն իր տեղում չէ և չի կարողանում պաշտպանել այն քաղաքացիների իրավունքներն ու շահերը, որոնք իրականացնում են Սահմանդրությամբ թույլատրված ակցիաներ։ Ակնհայտ է, որ դավաճան իշխանությունը տեսնում է, որ փողոցային պայքարն ի վերջո հասնելու է արդյունքի, փորձում է ճնշումներ իրականացնել ոստիկանության միջոցով»,-նշեց Բաբայանը։
Իրավաբանն ընդգծեց, եթե իրավապահ մարմիններն իրեն առաքելությունը ճիշտ կատարեին, ապա պետք է վաղուց հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր։
«Բայց մենք շարունակում ենք ներկայացնել հաղորդումներ հանցագործության մասին։ Եթե չհարուցվեն քրեական գործեր, եթե չիրականացվի բազմակողմանի քննություն, ապա այդ հաղորդումները կմնան ու հաջորդ իշխանության ժամանակ կիրականացվի ամբողջական քննություն»,-ասաց նա։
Բաբայանը նշեց, որ այսօր ԱԺ դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Սիսակ Գաբրիելյանի հետ կապված միջադեպի փաստով ոստիկանությունը փորձում է քրեական գործ հարուցել, կասկածյալներ ներգրավվել խուլիգանության հատկանիշներով։
«Եթե մենք նայում ենք տեսանյութերը, ապա պարզ է դառնում, եթե կա խուլիգանություն, ապա միակ խուլիգանը հենց ինքը՝ պատգամավոր Սիսակն է»,-նշեց իրավաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Սիսակ Ջաբրաիլովը, կարծում եմ, կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանում
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունն իրականացնում է քաղաքական կոշտ հետապնդումներ
- Գլխին ստացած ձվով հարվածը հունից հանեց Սիսակ Գաբրիելյանին, նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ցուցարարների հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին