Ձկնորսական նավ է խորտակվել Բարենցի ծովում, 17 մարդ անհետ կորած է
Ձկնորսական «Օնեգա» նավը խորտակվել է Բարենցի ծովում, որում եղել է 19 մարդ, երկուսին հաջողվել է փրկել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ լուրը հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Արխանգելսկի շրջանի Նովայա Զեմլյա կղզու մոտակայքում, Բարենցի ծովում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է այսօր առավոտյան:
Նախնական տեղեկություններով «Օնեգան» խորտակվել է սառցաբեկորի պատճառով:
Այժմ «Վոյկովո» լողացող բազայի անձնակազմը փնտրում է ձկնորսներին, ևս երեք նավ է ուղարկվել դեպքի վայր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան