Հայրենիքի փրկության շարժում. Ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք
«Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր ԱԺ մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպերին.
«Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի մուտքերի մոտ՝ «ամոթի պատ» կազմելով շենք մուտք գործող իմքայլական պատգամավորների համար: Որոշ քաղաքացիներ էլ հավկիթներով են դիմավորել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, վերջիններս հավկիթներ են նետել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվելով ակցիայի մասնակիցների վրա։
Ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք: Փոխարենը բերման են ենթարկվել երեք տասնյակից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մաթիլյանը:
Ավելի ուշ ակտիվիստներն ազատ են արձակվել, սակայն նրանցից մի մասի դեմ հարուցվել է քրեական գործ»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Միակ խուլիգանը պատգամավոր Սիսակն է
- Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ ՄԻՊ
- ՀՅԴ․Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայաստանի դավադիր իշխանություններին
- Գլխին ստացած ձվով հարվածը հունից հանեց Սիսակ Գաբրիելյանին, նա սեռական հայհոյանքներ հնչեցրեց ցուցարարների հասցեին
- ԱԺ դիմաց ակցիա անող քաղաքացիները ձվերով հարվածեցին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին