Ժիրայր Դադասյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա՝ երկիրը կործանման է գնում
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանի պահանջն է՝ Նիկոլ Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, այժմ արդեն քչերը կան, որոնց համար դա ակնհայտ չէ:
Panorama.am-ի հետ զրույցում նա հիշեց՝ դեռ 2018 թվականից է ասել, որ Փաշինյանը պետք է հեռանա: Կարծում է՝ եթե մի քիչ ուշադիր լինեինք, բոլորն էլ կնկատեին, որ այդ ամեն ինչը բերելու էր այս հանգրվանին, այս աղետին:
«Այդ մարդն ուղղակի շատ տարօրինակ է, նման մարդ չի լինում: Էլ ի՞նչ է պետք ասել, որ այդ մարդը հասկանա՝ ինքը տապալել է, մեծ հանցագործություն է կատարել, հայրենիք է վաճառել: Էլ ինչպե՞ս է պետք ասել: Կարծես թե ասելը չի ազդում: Չգիտեմ: Շատ բարդ վիճակում ենք մենք, շատ»,- ասում է Ժ. Դադասյանը:
ՀՀ վաստակավոր արտիստը նշում է, որ պետք չէ շատ հեռուն նայել, ուղղակի պետք է իմանալ պատմություն, իմանալ, թե ինչպես ավարտվեցին բոցավառ հեղափոխականները:
«Իր մնալը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ իր համար, իսկ երկիրը ոնց որ թե արդեն կորցնում ենք: Չգիտեմ էլ՝ այս երկիրը ինչպե՞ս կարելի է նորից դուրս բերել այս փոսից: Շատ ծանր է լինելու, չգիտեմ՝ ով է կարողանալու դա անել: Միայն ինքնասպանը կարող է գալ ու այս պահին վերցնել այս ծանր բեռը, փորձի ինչ -որ բան անել նման հասարակություն ունենալու դեպքում՝ արդեն փչացրած, ամեն ինչին պոզ ու պոչ կպցնող, սովոր է ամեն ինչին անվանարկել, հայհոյել: Ոնց որ թե այս հասարակությունն ուզում է փոսի մեջ մնալ կամ ավելի խորը փոսի մեջ գնա: Շատ բարդ է լինելու, չգիտեմ»,- ասում է Ժ. Դադասյանը:
Նա ընդգծում է՝ Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, որովհետև երկիրը կործանման է գնում. «Ուղղակի չեմ կարողանում պատկերացնել՝ 5000 տարվա պատմության ընթացքում նման ղեկավար ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Կարծես թե չենք ունեցել, որովհետև սա նոնսենս է»:
Ժ. Դադասյանը դժվարանում է խոսել՝ նշելով, որ անուժ է ինչ որ բան ասել, քանի որ ելքը գիտի՝ շատ ծանր ու ցավոտ է լինելու հենց Փաշինյանի համար, ինչպես նաև մեր երկրի համար:
«Ինչքա՞ն պետք է մնա, լավ: Էլ ի՞նչ պետք է անի, հերիք չէ ինչքան որ արվեց, հերիք չէ այդ ամբողջ մանիպուլյացիաները, թե՞ բանավոր էլի ինչ-որ բաներ է պայմանավորվել:
Բանավոր, թեկուզ գրավոր պայմանավորվածությունները… Մի խոսքով, շատ բարդ է մեր երկրի վիճակը, չգիտեմ՝ ինչով է դա ավարտվելու»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Ժիրայր Դադասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ազատամարտիկ, բժիշկ. Փաշինյանի ժամ առաջ հրաժարականը երկիրը տեղատվությունից, ցնցումներից դուրս բերելու լավագույն ճանապարհն է
- Փաստաբան. Փաշինյանն արկածախնդիր մարդ է, նա պետք է անհապաղ հեռանա
- Վարդան Ոսկանյան. Փաշինյանն անհապաղ պետք է հեռանա, նա և ապիկար է, և դավաճան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան