ԱՄՆ-ը 290 միլիոն դոլար է հատկացնում «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայաններին՝ «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու» համար
ԱՄՆ կառավարությունը 290 միլիոն դոլար է ուղղում «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու» համար: 2021թ․-ի ֆինանսական տարվա կառավարության աշխատանքը ֆինանսավորելու մասին օրինագծերի փաթեթից համապատասխան փաստաթուղթը հաստատվել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ այդ գումարն ուղղված է նաև «ամբողջ աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելու Ռուսաստանի փորձերին» հակազդելուն:
Ինչպես նշված է, այդ միջոցները տրամադրվում են «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների գործունեության համար, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան իշխանությունների կողմից:
Գումարի մի մասը կուղղվի «Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում իրավապահների և անվտանգության ուժերի կարողությունների ամրապնդման և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ծրագրերին»:
Փաստաթղթում ասվում է նաև, որ 300 միլիոն դոլար է ծախսվելու «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում