ԱՄՆ գլխավոր համաճարակաբան․ Ամենավատը դեռ կարող է գալ Covid-19-ի դեմ պայքարում
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին կիրակի օրը մտահոգություն է հայտնել, որ ամենավատը կարող է դեռ պատահել ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարում՝ համաձայնվելով նորընտիր նախագահ Ջո Բայդենի վերջերս տված գնահատականի հետ, որ վիրուսի դեմ պայքարի «ամենամութ օրերը» առջևում են: Այս մասին գրում է CNN-ը։
Ֆաուչին նշել է, որ իր և հանրային առողջապահության ոլորտի գործընկերների մտահոգության պատճառն այն է նաև, որ շատ լավ տեսնում են՝ Սուրբ ծննդյան, Ամանորի տոներից հետո սպասվում են կորոնավիուսի առավել տարածում։
«Մենք իսկապես գտնվում ենք շատ կարևոր կետում ... Այնպես որ, ես կիսում եմ նորընտիր նախագահ Բայդենի այն մտահոգությունը, որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում վիճակը կարող է վատթարանալ»,- ասել է Ֆաուչին։