Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում երկինքը կլուսավորվի օդապարուկներով
Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներ են բարձրացվելու երկինք։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ...
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
Օդապարուկները ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաև ձեր սեփականը բերել) օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք (կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):
Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,- այս մասին նշված է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Դե որ էլֆեր չեք ուզում... Չեղարկվեց Ստեփանակերտում նախատեսվող Աննա Հակոբյանի ամանորյա միջոցառումը
- Ստեփանակերտում ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի կազմակերպած տոնական միջոցառման վրանները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան