Արման Թաթոյանի ստորագրությամբ ադրբեջանական ԶՈւ հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել տարբեր երկրների իրավապահ մարմիններ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդանուր իրավազորություն (general jurisdiction):
ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է.
«Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն:
Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ:
103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները: Տ
եսանյութերն ամրագրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:
Իրավական ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:
Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.
1) քաղաքացիական անձանց, բանտարկյալների ու վիրավորների կանխամտածված սպանություն,
2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,
3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,
4) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.
5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.
6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից:
Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում եմ, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ:
Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է մեր աշխատակազմի ու փորձագետների ջանքերով:
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր Գուրգեն Պետրոսյանին (Gurgen Petrossian)՝ աջակցության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Եկեղեցու, հովվապետի վերաբերյալ հնչեցրած կոչերը հակաիրավական են
- Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ
- Արման Թաթոյանը Մոսկվայում է Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին նպաստելու հարցով
- Արման Թաթոյանի խիստ զգուշացումը՝ կառավարող խմբակցության պատգամավորներին
- Արման Թաթոյանն արձագանքել է պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումներին
- Սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ ՀՀ ողջ ժողովրդի կյանքի. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան