«Իմ քայլը» խմբակցության 3 նոր պատգամավորները երդվեցին ԱԺ ամբիոնից
72 գրանցված պատգամավորով սկսելով ԱԺ արտահերթ նիստը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն իշխող կուսակցության խմբակցության պատգամավորի մանդատները վայր դրած Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի փոխարեն ներկայացրել է ընտրական ցուցակի հաջորդ թեկանծուներին մանդատ տալու թիվ 11.12 և 13 արձանագրությունները:
Ըստ ԿԸՀ որոշումների, մանդատները տրվեցին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքից Կարեն Գիրգորյանին, թիվ 9 ընտրատարածքից Վանիկ Օհանյանին և թիվ 1 ընտրատարածքից Հակոբ Ասլանյանին:
Պատգամավորները ԱԺ ամբիոնից երդվեցին և ստացան Արարատ Միրզոյանի շնորհավորանքները:
ԱԺ-ն քվեարակությամբ չընդունեց օրակարգի հարցերը 24-ժամյա ռեժիմով անցկացնելու մասին Բաբկեն Թունյանի առաջարկը և խորհրդարանն անցավ ընդունված ընթացակարգով 13 օրակարգային հարցերի քննարկմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան