Եթե մարդկանց թվում է՝ Փաշինյանը զիջումների գնալով պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են. Արա Զոհրաբյան
«Փաշինյանն ու իր թիմը երբ եկան իշխանության, առաջնային թիրախներից մեկը ընտրվել էր Հայ Առաքելական եկեղեցին: Դա պատահական չէ»,- ասուլիսում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ եկեղեցին ազգային ինստիտուտ է, ունի նաև մեր ազգային ինքնությունը պաշտպանելու իմունիտետ:
«Այս առումով եկեղեցու թուլացումը և հասարակության մոտ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելը, բնականաբար, իշխանության օրակարգային հարցերից մեկն էր»,- ասաց Ա. Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ այս պայմաններում Փաշինյանը չի կարող լինել վարչապետ:
«Եթե մարդկանց թվում է, թե Փաշինյանն այդ թուղթը ստորագրելով, զիջումների գնալով պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են»,- ընդգծեց Ա.Զոհրաբյանը:
Ըստ նրա, ռազմական բախման դեպքում շատ կարճ ժամանակահատվածում Կապանն էլ կգրավեն, քանի որ պաշտպանվելու համար որևէ բան չեն ունենա, կկտրեն նաև Իրան-Հայաստան կապը:
Արա Զոհրաբյանն անհասկանալի է համարում, թե ինչու է Հայաստանը ստորագրած հայտարարությունից դուրս զիջումների գնում. «Եթե Ադրբեջանը փորձում է մեզ սպառնալ, որ եթե զիջումները չլինեն, պատերազմ կսկսի, հիմա պատկերացրեք՝ սա զիջելուց հետո, ասի՝ իմ պատկերացմամբ Զանգեզուրն իմն է եղել, դա տվե՞ք ինձ: Այսինքն, պետության շահը զիջելով՝ գնալու ենք մինչև ո՞ւր, ի՞նչ ենք զիջելու:
Այն պատրվակով, որ՝ եկեք զիջենք, որ պատերազմ չլինի, հարց պետք է տանք՝ զիջենք մինչև ո՞ւր: Պետության շահը երբեք չի կարելի զիջել:
Մի բան պետք է գիտակցել. եթե մենք ադրբեջանցիների հետ խաղաղասիրությամբ, առանց պաշտպանելու ունակությամբ փորձենք ապրել, չի ստացվելու, ժամանակի հարց է, կրկին ցեղասպանվելու ենք»:
Նա նշեց, որ այսօր պաշտոնատար անձինք տեսնում են՝ ոչ միայն ձախողակի կողքն են, նաև մի մարդու, որ կործանվելու է: Ա. Զոհրաբյանի խոսքով, այդ մարդկանց երկու բան է անհրաժեշտ՝ տեսնել այն ուժին, որը կարող է իշխանություն վերցնել ու պահել, երկրորդ՝ իրենց պետք է տրվի հումանիտար միջանցք:
Ա. Զոհրաբյանի խոսքով, Հանրապետության նախագահը նույնպես մեղավորություն ունի այս ամենում. «Ինքը պակաս մեղավոր չէ Նիկոլ Փաշինյանից իր անգործությամբ, նաև այն վարքագծով, որը մենք չենք տեսնում»:
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից
- Փաշինյանի ներակայությունը րոպե առ րոպե քադում է մեր պետականության հիմքերը. Արա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյան. Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել
- Արա Զոհրաբյան. Գլխավոր շտաբի պետը պարտավոր է գործել
- Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց, հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին