ԲԴԽ. Դատախազությունը տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատություն
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանն արձագանքել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հայտարարությանը.
«Ծանոթացա Գլխավոր դատախազության՝ իր խոսնակի միջոցով ֆեյսբուքում հրապարակած «մտահոգություններին» կոնկրետ դատական ակտի վերաբերյալ:
Դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:
Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան