Իրանական 7 ընկերությունների հաջողվել է արտադրել կորոնավիրուսի պատվաստանյութ
Իրանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական կոմիտեի ղեկավարը հայտարարել է. «Պատվաստանյութ արտադրող իրանական յոթ ընկերությունների արտադրած պատվաստանյութերը, մարդկանց վրա փորձարկման փուլ կմտնեն մինչև 2021 թվականի փետրվարի վերջ»: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Երեք ընկերություններ, կենդանիների վրա պատվաստանյութի փորձարկման փուլը կավարտեն մինչև հունվարի վերջ և կստանան մարդկանց վրա փորձարկումներն անցկացնելու լիցենզիաներ», - երկուշաբթի օրը ասել է Մուստաֆա Ղանին:
Նա հավելել է. «Կլինիկական փուլ մտնող 3 ընկերություններից մեկը լուրջ առաջընթաց է գրանցել և մարդկանց վրա փորձարկումների փուլ կմտնի մյուսներից ավելիւ շուտ»: